Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանի Սիքստինյան կապելայում ընտրվելուց հետո իր առաջին պատարագն է մատուցել։ Նա ծառայությունը սկսել է աղոթքով, որում խնդրել է Ամենակարողին սովորեցնել մարդկանց ընդունել իրենց մեղքերը։ Շատերը նշում են, որ սա պապի կողմից ուժեղ և, հնարավոր է, միտումնավոր ուղղված ազդանշան է՝ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին։
Մասնագետների կարծիքով, նոր պապի առաջին քարոզը սովորաբար պատկերացում է տալիս նրա առաջիկա պապականության հիմնական ուղղության մասին, թե ինչպես է նա այն ծրագրել։
Պատարագի կարևորագույն պահերից մեկը Հռոմի պապի խոսքերն էին եկեղեցու՝ այս աշխարհի մութ գիշերներում որպես փարոս լինելու մասին։
«Հատուկ իմաստով, Աստված ձեր ընտրությամբ ինձ կանչել է լինելու Առաքյալների Իշխանի իրավահաջորդը և վստահել է ինձ այս գանձը, որպեսզի դրանով ես լինեմ դրա հավատարիմ կառավարիչը՝ Եկեղեցու ողջ միստիկական մարմնի համար։ Նա դա արել է, որպեսզի այն [եկեղեցին] ավելի լիարժեք դառնա բլրի վրա գտնվող քաղաք, պատմության ջրերի վրա լողացող փրկության տապան և այս աշխարհի մութ գիշերները լուսավորող փարոս», - ասել է Հռոմի պապը։